A
A
Ուղիղ. «Ռոմա» - «Յուվենթուս», «Սամպդորիա» - «Նապոլի». չեմպիոնական հակամարտություններ (տեսանյութ)
Իտալիայի ֆուտբոլի Ա սերիայի նախավերջին 37-րդ տուրի վերջին երկու հանդիպումներում հանդես կգան առաջնության երկու առաջատարները՝ «Յուվենթուսն» ու «Նապոլին»: Թուրինյան ակումբը Հռոմում կմրցի «Ռոմայի» հետ, իսկ նեապոլցիները Ճենովայում կհանդիպեն տեղի «Սամպդորիայի» հետ: Եթե «Յուվենթուսը» հաղթանակ տանի, իսկ «Նապոլին» միավոր կորցնի, ապա թուրինյան ակումբը վեցերորդ անընդմեջ անգամ կնվաճի չեմպիոնի կոչումը՝ սկուդետոն: Իսկ հակառակ դեպքում առաջնության հաղթողը հայտնի կդառնա մայիսի 20-ին նախատեսված վերջին տուրից հետո: «Ռոմա» - «Յուվենթուս» եւ «Սամպդորիա» - «Նապոլի» խաղերը կմեկնարկեն Երեւանի ժամանակով ժամը 22:45-ին: Իտալական ֆուտբոլի սիրահարները դրանք կարող են դիտել մեր կայքէջում: