«Ես չեմ պատրաստվում հեռանալ ֆուտբոլից». Արսեն Վենգեր (տեսանյութ)
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Անգլիայի առաջնության «Հադեսրֆիլդի» հետ խաղից հետո անցկացրեց իր վերջին մամուլի ասուլիսն այդ պաշտոնում, որը սովորականից երկար տեւեց:
«Իհարկե, 1235 խաղից հետո անմոռանալի զգացումներ ունեմ: Դրանք լիարժեք զգալու համար մեզ հարկավոր էր հաղթանակ տանել: Տղաները հասան դրան եւ դա ինձ երջանիկ դարձրեց: Այսօր լավ օր էր բոլորի, այդ թվում «Հադերսֆիլդի» համար, որը մնաց Պրեմիեր լիգայում:
Ես ցավում եմ, որ հեռանում եմ «Արսենալից»: Վաղ թե ուշ դա պետք է տեղի ունենար: Ես գոհ եմ ակումբում անցկացրած իմ տարիներից, քանի որ կառուցեցին նոր մարզադաշտ ու մարզաբազա, երեք անգամ դարձանք չեմպիոն, անցկացրինք առանց պարտության 49 խաղերի շարք: Ես միշտ կմնամ «Արսենալի» երկրպագուն:
Ես չեմ պատրաստվում հեռանալ ֆուտբոլից: Կշարունակեմ զբաղվել մարզչությամբ կամ ադմինիստրատիվ աշխտանքով: Ֆուտբոլն անբուժելի հիվանդություն է իմ համար եւ ես չեմ կարող նրանցից ազատվել», - հետխաղյա մամուլի ասուլիսին ասել է 68-ամյա ֆրանսիացի մասնագետը:
Ի դեպ, «Հադերսֆիլ» - «Արսենալ» հանդիպման 22-րդ րոպեին երկու թիմերի երկրպագունները ծափերով ողջունել են Արսեն Վենգերին՝ ի նշան լոնդոնյան ակումբում անցկացրած 22 տարիների:
Arsene Wenger's 22 years honoured in the 22nd minute by both Arsenal and Huddersfield fans.
— Standard Sport (@standardsport) 13 мая 2018 г.
(via @jamesbenge) pic.twitter.com/lfTwP6FmhW