Հենրիխ Մխիթարյանը հաղթանակած ավարտեց անցած մրցաշրջանը (տեսանյութ)
Անգլիայում ավարտվեց ֆուտբոլի Պրեմիեր լիգայի հերթական առաջնությունը:
Չեմպիոնի կոչումը ռեկորդային 100 միավորով նվաճեց «Մանչեսթեր Սիթին», որն ավարտական խաղում 1:0 նվազագույն հաշվով պարտության մատնեց «Սաութհեմփթոնին»: Երկրորդ տեղը զբաղեցրած «Մանչեսթեր Յունայթեդը» առաջատարից հետ մնաց 19 միավորով: Մրցանակային եռյակը 77 միավորով եզրափակեց Լոնդոնի «Տոտենհեմը»: Այս երեք ակումբները եւ «Լիվերպուլը» գալիք մրցաշրջանում հանդես կգան ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային փուլում:
Լոնդոնի «Արսենալը», որի կազմում այժմ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հրաժեշտի խաղում 1:0 հաշվով պարտության մատնեց առաջնության նորեկ «Հադեսրֆիլդին»: Մեր ֆուտբոլիստն առանց փոխարինման մասնակցեց ամբողջ խաղին: Նա մրցակցին դարպասին հարված չկատարեց, իսկ 13 մենամարտերից 10-ում գնդակը զիջեց մրցակցին: Զարմանալի չէ, որ Հենրիխ Մխիթարյանը ցածր գնահատական ստացավ իր վերջին խաղի համար՝ 6,7: Մեր ֆուտբոլիստն ընդհանուր առմամբ առաջնությունում անցկացրեց 26 խաղ (11-ը «Արսենալում»), խփեց 3 գոլ (2), կատարեց 9 գոլային փոխանցում (4):
Նշենք, որ «Արսենալը» 63 միավորով զբաղեցրեց 6-րդ տեղը եւ նվաճեց Եվրոպայի լիգայի գալիք մրցաշարի խմբային փուլին մասնակցելու իրավունք:
It's the end of an era...
— Arsenal FC (@Arsenal) 13 мая 2018 г.
22 years
1,235 games
716 wins
2,298 goals
1 Arsène Wenger#MerciArsène pic.twitter.com/5nn4K7blD4