Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. «Հադերսֆիլդ» - «Արսենալ». Հենրիխ Մխիթարյանի վերջին հանդիպումը (տեսանյութ)

Սպորտ
a1huddersfield-arsenal-1

Այսօր կայանալիք ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին՝ 38-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հանդես կգա առաջնության նորեկ «Հադերսֆիլդի» խաղադաշտում: Հանդիպումը սկզբունքային նշանակություն ունի հատկապես լոնդոնյան թիմի համար, քանի որ այն այս տարի անցկացրած բոլոր արտագնա խաղերում պարտություն է կրել: Ավելին, «Արսենալը» ընթացիկ մրցաշրջանում հակառակորդների հարկի տակ վաստակած միավորներով (13) հետ է մնում անգամ նորեկից (14): Ինչ վերաբերում է «Հադերսֆիլդին», ապա այն լոնդոնցիների հետ խաղերում վերջին անգամ հաջողության հասել է 47 տարի առաջ, 1971 թվականին, երբ սեփական դաշտում հաղթել է 2:1 հաշվով: Թիմերի գլխավոր մարզիչներն արդեն հրապարակել են հանդիպման հայտերը: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղը կսկսի «Արսենալի» մեկնարկային կազմում: «Հանդերսֆիլդ» - «Արսենալ» հակամարտությունը կսկսի ժամը 18:00-ին: Անգլիական ֆուտբոլի սիրահարներն այն կարող են դիտել նաեւ մեր կայքէջում: