Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նորանշանակ նախարարը քննադատվել է նախկինում հնչեցրած մտքերի համար. տեսանյութ (տեսանյութ)

Հասարակություն
arsen-torosyan

ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում քիչ առաջ անդրադարձավ իր հասցեին հնչած` «տեղատարափ» քննադատություններին, որոնք եղել են նշանկումից անմիջապես հետո:   Թորոսյանը նախ ասաց, որ խորհուրդներ են եղել փակել հաշիվը սոցիալական ցանցում, ինչը Թորոսյանը սխալ է համարում, քանի որ, ինչպես ինքն ասած՝ եթե փակեն էլ, իր գրառումները շատերն արդեն պահպանած կլինեն: Թորոսյանն ասաց, որ իր բոլոր հայտարարությունները հիմնված են եղել ապացուցողական բժշկության վրա: «Մարդիկ ակնկալում են մի նախարար, որն ամորֆ է ու ոչ մի կարծիք չի կարող ունենալ, կամ այնքան զգույշ է պատասխանում, որ հանկարծ չքննադատեն»,-ասաց Թորոսյանը: Նա վստահեցրեց՝ « Ես գալիս եմ այս պաշտոնին, ունենալով բազմաթիվ հարցերի շուրջ հստակ պատկերացումներ, որոնք հիմնված են իմ գիտելիքների եւ համաշխարհային փորձի վրա: Դրանք քարացած չեն»:  Մանրամասն՝ տեսանյութում