Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոնը կորոշվի վերջին տուրում (տեսանյութ)

Սպորտ
a1hajastan-12.05.

Այսօր ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 29-րդ տուրում կայացած բոլոր խաղերում գրանցվեց ոչ-ոքի արդյունք: Մրցաշարի հետնապահ Երեւանի «Արարատը» իր հարկի տակ չնայած սկզբում պարտվում էր «Շիրակին» 0:4 հաշվով, սակայն կարողացավ վերականգնել հավասարակշռությունը եւ փրկել խաղը՝ 4:4:   Կապանի «Գանձասար-Կապանն» ու «Բանանցը» մեկական գոլ փոխանակեցին եւ նույնպես չորոշեցին հաղթողին: Իսկ ահա Երեւանի «Փյունիկն» ու «Ալաշկերտը» ընդհանրապես չկարողացան գրավել դարպասները եւ գոլազուրկ ոչ-ոքի արեցին:   Այդպիսով, այս տուրից հետո մրցաշարային աղյուսակում ոչ մի փոփոխություն չկատարվեց: Դա նշանակում է, որ չեմպիոնի հարցը կլուծվի վերջին՝ 30-րդ տուրում, որը տեղի կունենա մայիսի 20-ին: Այդ օրը առաջնության առաջատար «Շիրակը» իր հարկի տակ կընդունի «Փյունիկին», իսկ նրան հետապնդող «Ալաշկերտը»՝ «Գանձասար-Կապանին»: