A
A
Ուղիղ. «Հոֆենհայմ» - «Բորուսիա» (Դորտմունդ). պայքար չեմպիոնների լիգայի համար (տեսանյութ)
Այսօր տեղի կունենան ֆուտբոլի Գերմանիայի բունդեսլիգայի վերջին՝ 34-րդ տուրի հանդիպումները: Կենտրոնական խաղում միմյանց հետ կհանդիպեն 3-րդ եւ 4-րդ տեղերում գտնվող «Հոֆենհայմն» ու Դորտմունդի «Բորուսիան»: Այդ թիմերն անմիջականորեն պայքարում են չեմպիոնների լիգայի ուղեգրերի համար: Դրանց պայքարին կարող է միանալ նաեւ «Բայերը», եթե իհարկե, վերջինը հաղթանակ տանի, իսկ առաջին երկուսը ոչ-ոքի խաղան: «Հոֆենհայմ» - «Բորուսիա» (Դորտմունդ) հանդիպումը կմեկնարկի 17:30-ին եւ ֆուտբոլասերներն այն կարող են դիտել մեր կայքէջում: