A
A
Ուղիղ. «Արարատ» - «Շիրակ». ընդգծված հետնապահն ընդդեմ առաջատարի (տեսանյութ)
Այսօր տեղի կունենան ֆուտբոլի Հայաստանի 29-րդ տուրի հանդիպումները: Նախ մրցաշարի ետնապահ «Արարատը» իր հարկի տակ կընդունի միանձնյա առաջատար «Շիրակին», իսկ «Գանձասար-Կապանը» կհանդիպի «Բանանցի» հետ: Այդ խաղերն ավարտվելուց հետո նոր կկայանա «Փյունիկ» - «Ալաշկերտ» հանդիպումը: Այսօր եթե «Շիրակը» հաղթանակ տանի, իսկ «Ալաշկերտը» միավորներ կորցնի, ապա շիրակցիները ժամանակից շուտ կնվաճեն չեմպիոնի կոչումը: Հակառակ դեպքում պայքարն առաջին տեղի համար էլ ավելի կսրվի: «Արարատ» - «Շիրակ» հանդիպումը կմեկնարկի ժամը 17:00-ին: Ֆուտբոլասերներն այն կարող են դիտել նաեւ մեր կայքէջում: