Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գարեգին Չուգասզյանին ազատ են արձակել (տեսանյութ)

Հասարակություն
Regionjfg-Capture

«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուքասզյանն ազատ է արձակվել, նա 2016 թվականին ՊՊԾ գնդի գրավումից հետո ընդհատակում էր, որից էլ դուրս էր եկել ապրիլի 23-ին և ընդամենը մեկ օր անց  Ծիծեռնակաբերդի բարձունքից իջնելիս, նրան դիմավորել էին ոստիկանները եւ ձերբակալել: Ազատ արձակվելու տեղեկությունն «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեց Գարեգին Չուքասզյանի եղբայրը՝ Լևոն Չուքասզյանը Ազգային ժողովի խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանն ու Արարատ Միրզոյանը անձնական երաշխավորություն էին ներկայացրել ձերբակալված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Սասնա Ծռերի աջակիցները փակել են Արշակունյաց պողոտան, մեր տեղեկություններով Գարեգին Չուքասզյանը հիմա այնտեղ է գնում: