Ուղիղ. «Սասնա ծռերին» ազատ արձակելու միջնորդություն է քննարկվում. Առավոտ (տեսանյութ)
2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործով դատական նիստում այսօր փաստաբան Դավիթ Գյուրջյանը ներկայացրեց Արամ Հակոբյանի եւ Վարդան Գերավետյանի խափանման միջոց կալանքը փոխելու՝ նրանց ազատ արձակելու մասին միջնորդություն: Դավիթ Գյուրջյանը դատավորի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ երկրում իշխանափոխության արդյունքում իրադրություն է փոխվել. «Նպատակները, որոնք հետապնդել են մեր պաշտպանյալները, այդ արարքները կատարվել են իշխանությունը յուրացրած անձանց դեմ ապստամբելու շրջանակում»: Փաստաբանը հավելեց, որ նրանց պետք է կալանքից ազատել կամ գրավ կիրառել՝ ազատ թողնելու դիմաց: Միջնորդության առնչությամբ ամբաստանյալներից Վարդան Գերավետյանը հայտարարեց. «Սասնա ծռերից» երեք հոգի այս պահին ազատության մեջ են: Մենք այնքան արժանապատվություն ունենք, որ ազատության մեջ գտնվելով՝ չենք փորձի թաքնվել արդարադատությունից: Հաշվի առնելով թավշյա հեղափոխության սկզբունքները, ավելի մեղմ պետք է վերաբերվենք մեկս մյուսին»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով