Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցուցարարները ուսհաստատությունների ղեկավարներից հավաստիացումներ են պահանջում

Հասարակություն
MHM01219t36

Քիչ առաջ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող ցուցարարները մուտք գործեցին Երևանի թիվ 24 միջնակարգ դպրոց, պահանջելով հանդիպում տնօրենի հետ։ Տնօրենը որոշ ժամանակ անց ընդառաջ եկավ ցուցարարներին, բայց նրա հետ էր նաև ՀՀԿ-ականի կրծքանշանով մի անձ, որը ներկայացավ Սամվել անունով։ Նրանք պահանջեցին ցուցարարներին անհապաղ լքել դպրոցի տարածքը։ Ցուցարարները չցանկանալով խոչընդոտել դասապրոցեսը, տնօրենից հավաստիացումներ պահանջեցին, որ չի արգելի դպրոցականներին մասնակցել ցույցերին և կոչեր ուղղելով դպրոցականներին՝ դուրս եկան դպրոցից։  Այժմ նրանք Երևանի թիվ 42 ավագ դպրոցում են, որտեղ քիչ առաջ հանդիպեցին տնօրենի հետ, այս անգամ հստակ հավաստիացում ստանալով նրանից, որ չի արգելվի աշակերտներին  իրենք քաղաքացիական դիրքորոշումը հայտնել, ցուցարարները շարժվեցին դեպի  Երևանի պետական ճարտարագիտական համալսարան։ Այնտեղ հանդիպում պահաջեցին ռեկտոի հետ։ Համալսարանի ղեկավարն ընդառաջ գնաց ցուցարարների պահանջին։ Հանդիպումը կայացավ։ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող ցուցարարները շեշտեցին, որ իրեց այցի նպատակն է ուսհաստատությունների ղեկավարներին հորդորել, որ դասերից հետո ուսանողներին թույլ տալ մասնակցել հանրահավաքներին ու բողոքի ցույցերին։ Պոլիտեխնիկի ռեկտորը հավաստիացրեց, որ իրենց ուսհաստատությունում ուսանողները  ազատ են  իրենց քաղաքացիական դիրքորոշումը հայտնելու մեջ։