Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արցախը չի կարող վերադառնալ բանակցային սեղան» (տեսանյութ)

Հասարակություն
media-1

Բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հիմնախնղրի շուրջ միևնույնն է կշարունակվեն՝ չնայած, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախում հայտատարել էր, որ բանակցությունները կշարունակվեն, եթե Արցախը լիարժեք հանդես գա որպես բանակցային կողմ։ Այսպիսի կարծիք այսօր արտահայտեցին արտակարգ և լիազոր դեսպաններ Արման Նավասարդյանն ու Արա Պապյանը։ Արա Պապյանը նաև ավելացրեց, որ Արցախի Հանրապետությունը չի կարող վերադառնալ բանակցային սեղան, քանի որ երբեք էլ որպես պետություն չի եղել բանակցային կողմ։ «Հայաստանը մի փոքր կոշտացնում է իր դիրքորոշումը, դա շատ լավ է։ Բայց սա որևէ գործնական փոփոխության չի կարող հանգեցնել։ Արցախը չի կարող վերադառնալ բանակցային սեղան։ Երբ որ մենք ասում ենք վերադառնալ, մենք մի փոքր ինքնախաբեության մեջ ենք. Արցախը երբևէ բանակցային սեղանի շուրջ չի եղել որպես ինքնահռչակ պետություն»,- ասաց նա։ Արման Նավասարդյանը նշեց, որ այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը ավելի շատ պահանջներ և կոշտ հայտարարություններ կարող է անել, քանի որ բոլորը հասկանում են, որ նա ժողովրդի կողմից լեգիտիմ ընտրված ղեկավար է՝ ի տարբերություն նախորդ իշխանությունների։