Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում կբացվի Դինոզավրերի այգին՝ Դինոլենդը

Հասարակություն
de87394dd2eaebdcd6778df9eb0fd43b

Մայիսի 12-ին, ժամը 13:00-ին Հայաստանում պաշտոնապես կբացվի նմանատիպը չունեցող Դինոզավրերի այգին՝ Դինոլենդը: Այգում ցուցադրված են դինոզավրերի անիմացիոն նմուշներ մինչեւ 7 մետր հասակով: Անիմացիոն մոդելները շարժվում են, շնչում, թարթում, ձայներ հանում, անգամ ձու ածում։ Կա նաեւ մոդել, որին հեծնած կարելի է զբոսնել Դինոլենդով, որտեղ պատմության անիվը ետ է պտտվել 65 միլիոն տարով: Խմբերի համար կկազմակերպվի ճանաչողական էքսկուրսիա։ Դինոլենդը գտնվում է Երեւան-Արտաշատ մայրուղու 1-ին կիլոմետրի վրա: