Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն իրավական մեխանիզմներով. Արթուր Սաքունց (տեսանյութ)

Քաղաքականություն
Media-kentron

Քաղաքական իրադրության փոփոխությունից հետո երկրում ամենահրատապ հարցը քաղբանտարկյալների ազատ արձակումն է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեցին իրավապաշտպաններ Ավետիք Իշխանյանը և Արթուր Սաքունցը։ «Անդրիաս Ղուկասյանն արդեն ազատ արձակվեց, նրանից բացի քաղբանտարկյալներ են Շանթ Հարությունյանն իր ընկերների հետ, որոնց պատիժն անհամաչափ է և լավագույն դեպքում վարչական կարող էր լինել, Հայկ Կյուրեղյանը, որի պատիժը չափազանցված էր, Արարատ Խանդոյանը, Գարեգին Չուքասզյանը, Կարո Եղնուկյանը, Սամվել Բաբայանը և Ժիրայր Սեֆիլյանը»,- նշեց Ավետիք Իշխանյանը։ Նա շեշտեց, որ հատկապես Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի և Սամվել Բաբայանի գործերն  ընդհանրապես հնարովի են։ Այս խումբը, բացի ազատ արձակվելուց, պետք է նաև արդարացվի, ի տարբերություն նախկինում եղած քաղաքական բանտարկյալների։ Ինչ վերաբերում է «Սասնա ծռերին», Ավետիք Իշխանյանն ասաց, որ այստեղ պետք է իրադրության փոփոխություն հոդվածը կիրառել և մի մասին ազատ արձակել, կամ պայմանական ազատել, բացի ոստիկանության հետ կապված սպանությունների հարցերից, որտեղ պետք է արդար դատավարություն:  Արթուր Սքաքունցը նշեց, որ Անդրիաս Ղուկասյանը լավ նախադեպ էր, երբ դատարանը, զրկված լինելով քաղաքական թելադրանքի գործիքից, կատարեց որոշում։ « Շանթ Հարությունյանի ու ընկերների համար պետք է վաղաժամկետ ազատման ինստիտուտը կիրառել, կամ դատախազը պետք է նոր ի հայտ եկած հանգամանքներով մտնի ու գործը փոխի»:  Նա ասաց, որ որոշների խափանման միջոցը պետք է փոխել, բայց այս ողջ գործընթացը պետք է արվի իրավական մոտեցմամբ: Ոչ իրավական մոտեցմամբ ազատություն տալը ոչնչով չի տարբերվի ոչ իրավական մոտեցմամբ ազատությունից զրկելուց:  Թեև Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ հաշվեհարդար չի լինելու, բայց  իրավապաշտպանները գտնում են, որ շատերը պետք է հեռացվեն համակարգից, հրահանգ տվողները պետք է պատիժ կրեն։