Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հացադուլ՝ հանուն Տարոն Մարգարյանի

Հասարակություն
nkar

Տասնյակ քաղաքացիներ այսօր առավոտյան հավաքվել էին քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելու Տարոն Մարգարյանի հրաժարականը: Նախաձեռնող խմբի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը և ավագանու արձակումը։ Ցույցի մասնակիցներին է միացել ավագանու «Ելք» խմբակցության անդամները՝ Դավիթ Խաժակյանի գլխավորությամբ: «Հավաքի ընթացքում կներկայացվի հայտարարություն-պահանջ Տարոն Մարգարյանի հրաժարականի հիմնավորմամբ։ Նաև գործելու է «Բաց բարձրախոս», որով քաղաքացիները ներկայացնելու են Տարոն Մարգարյանի ու ՀՀԿ ավագանու գործած ապօրինությունները, ֆինանսական չարաշահումները և մայրաքաղաքում առկա բազմաթիվ չլուծված խնդիրները»: Ցուցարարների պաստառներ էին պարզել «Քեզ տանելն անտանելի է Տարոն», «Տարոնի ավագանու դեմն առնենք», «Սերժը հեռացավ, փասա-փուսեն մոռացավ», «Հանրային տրանսպորտ, հանրային կառավարում», «քաղաքը Տարոն է մերժում» կարգախոսներով: Ի դեպ քաղաքապետի դեմ բողոքողների կողքին կային նաև Տարոն Մարգարյանին պաշտպանողներ։ Նրանցից մեկը, որը ներկայացավ Արայիկ Սաղաթելյան, հացադուլ հայտարարեց քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով դադարեցնել Տարոն Մարգարյանի դեմ ակցիաները. « Տարոն Մարգարյանը ոչ մեկին ոչ մի վատ բան չի արել»,- ասաց նա: Ցուցարարներն անցան բողոքի արդեն փորձված ձևին՝ փողոց փակեցին, սակայն ապարդյուն, քաղաքապետն այդպես էլ չիջավ և չլսեց նրանց պահանջը: