A
A
«Մերժիր Տարոնին». բողոքի ակցիա քաղաքապետարանի դիմաց.Ուղիղ միացում (տեսանյութ)
Մի շարք քաղաքացիները այսօր առավոտից հավաքված են Երևանի քաղաքապետարանի դիմաց: Նրանք պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը և ավագանու արձակումը։ Հավաքի կազմակերպիչները հայտարարում են, որ ակցիան կապ չունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամ նրա թիմի հետ, այլ «կազմակերպվում է մի խումբ ինքնակազմակերպված մարդկանց կողմից»։ Հավաքի ընթացքում կներկայացվի հայտարարություն-պահանջ Տարոն Մարգարյանի հրաժարականի հիմնավորմամբ։ Ցուցարարները պահանջում են, որ Տարոն Մարգարյանը գա և լսի իրենց: Ցուցարարների հետ է նաև «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, Երևանի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանը: