Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գերությունից մինչև փախուստ. Հայրենականի մասնակիցները նշում են Հաղթանակի օրը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
V

Հայրենական պատերազմի  օրերից  Էլիզբար Գևորգյանի հուշերում ամենատպավորիչը մնում է 1.5 տարվա  գերությունից փախուստը։ «Մեզ տանում էին Գերմանիա, մի բարի մարդ հանդիպեց, զգուշացրեց, որ մեզ տանում են այնտեղ, փախանք անտառ, երեկոյան էլ անտառից եկանք իր տուն, հաց տվեց, եկանք հասանք մեր զորքերին»։ Հայրենական Մեծ պատերազմի Հաղթանակի 73 –րդ տարեդարձը   նշող վետերաները դեռ  բազմաթիվ պատմություններ ունեն  ներկայացնելու։  94-ամյա  Սերգեյ Բերչյանը հիշում է,  ինչպես հրամանատարը փոխեց իր ազգանունը։ «Անունս մալիշ էին դրել, փոքր էի էդ ժամանակ՝ 20 տարեկան։ Հրամանատարին ասեցի ես Բերչյան եմ, հրամանատարն էլ ասեց՝ Բաղրամյան, բոլոր հայերն են Բաղրամյան։ Ես դա երբեք չեմ մոռանա»։ 97- ամյա Հրանտ Կարապետյանն ասում է՝  երբեմն  սարսափում է հիշողություններից։ Նա իր հուշերն ամփոփել է «Նախապապից մինչև նախածոռ» գրքում։  «Հաղթանակի» Զբոսայգում բացի պատերազմի մասնակիցներից, շատ էին նաև երեխաներն ու երիտասարդները։ Պատերազմի թոհուբոհ տեսածներն ու նրանց սերունդները միայն մի բան էին ցանկանում՝  կայուն խաղաղություն։