Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ-ն շնորհավորել է Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու առթիվ

Պաշտոնական
932876-1

Միացյալ Նահանգները շնորհավորում է ՆիկոլՓաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելուկապակցությամբ: Այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Հիզեր Նոյերթի  հայտարարության մեջ:  «Ակնկալում ենք սերտորեն աշխատել Հայաստանի նոր կառավարության և ժողովրդի հետ մերերկրների միջև համատեղ հետաքրքրություն ներկայացնող շատ ոլորտներում, այդ թվում և` առևտրի աճը, աշխատանքի աջակցություն ժողովրդավարության և օրենքի գերակայության` երաշխավորելով տարածաշրջանային և գլոբալ անվտանգությունը»,- ասվում է Նոյերթիհայտարարության մեջ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում կայացած քվեարկությամբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Փաշինյանին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր: