Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշոտյանը ֆենոմենալ համարեց Փաշինյանի հաղթանակը. Առավոտ (տեսանյութ)

Քաղաքականություն
ashotyan-1

«Մենք մեր քննադատություններով կօգնենք իշխանություններին», – այսօր արտասահմանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ շեշտելով, որ իրենց համար արցախյան հակամարտության, զինված ուժերի թեման «սրբության սրբոց է»: Արմեն Աշոտյանը ֆենոմենալ համարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը՝ բացատրելով, որ այդ կուսակցությունը չունի տարածքային կազմակերպություններ: Իսկ ֆենոմենը նա պայմանավորում է սկսված շարժման գործոնով: «Ժամանակակից երկրներում գործընթացները հաճախ անձանց են բերում իշխանության, որոնք ոչ թե կուսակցության, այլ շարժման առաջնորդներ են», – ասաց Արմեն Աշոտյանը` հիշեցնելով Ֆրանսիայի նախագահ Մակրոնի օրինակը: Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ ՀՀԿ փոխնախագահն ասաց՝ այդ խոսակցությունները օդում պտտվող խոսակցություններ են. «Ամեն դեպքում, կա նոր վարչապետ, հաջորդ քայլը լինելու է կառավարության ձևավորումը, որից հետո խորհրդարանականների դատին կներկայացվի կառավարության ծրագիրը»: Ըստ նրա՝ Հայաստանում քաղաքական դաշտը «տուրբուլենտության մեջ է».  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ.