Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարդկանց ակնկալիքները նոր վարչապետից (տեսանյութ)

Հասարակություն
nikol-1-1

Հանրապետության հրապարակը  բուռն արձագանքեց է Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու լուրին։ Նորընտիր վարչապետը շտապեց  Հրապարակ։  Վարչապետի կարգավիճակում Փաշինյանն առաջին անգամ դիմեց իրեն սպասող քաղաքացիներին։ Հրապարակում հավաքված մարդիկ վստահ էին՝ այլ սցենար Ազգային ժողովում չէր կարող լինել։ Ակնկալիքներն ու ցանկությունները նոր վարչապետից գրեթե նույնն են։  Թե ովքեր կլինեն կառավարության կազմում, մարդկանց այդքան էլ չի հուզում, ասում են՝ կարևորը ազնիվ աշխատեն։ Ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը գնաց իր նստավայր՝ Բաղրամյան 26, իսկ քաղաքացիները շարունակում էին մնալ հրապարակում։ Ավելին՝ տեսանյութում։