Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. «Ալաշկերտ» - «Բանանց», «Փյունիկ» - «Արարատ». պայքար եվրոպական ուղեգրերի համար (տեսանյութ)

Սպորտ
sport-hajkakan-futbol

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբում այսօր տեղի կունենան 28-րդ տուրի առաջին երկու հանդիպումները: «Ալաշկերտն» իր հարկի տակ կընդունի  «Բանանցին», իսկ «Փյունիկը»՝ «Արարատին»: Հանրապետության գործող չեմպիոնը 45 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը եւ շարունակում է առաջատարի «Շիրակի» հետապնդումը, որն դեռեւս երեք միավոր շատ ունի: Չորրորդ տեղում ընթացող «Բանանցի» գլխավոր խնդիրն առաջին քառյակում տեղ գրավելն է, որը Եվրոպայի լիգային մասնակցելու իրավունք է տալիս: «Փյունիկը» նույնպես դեռ պայքարում է եվրոպական ուղեգրի համար, սակայն դրա համար հարկավոր է աներկբա հաղթել «Արարատին» եւ հուսալ, որ առջեւից ընթացող «Բանանցը» պարտություն կրի այս տուրում: «Ալաշկերտ» - «Բանանց» եւ «Փյունիկ» - «Արարատ» հանդիպումները կմեկնարկեն ժամը 17:00-ին: Ֆուտբոլասերները դրանք կարող են դիտել նաեւ մեր կայքէջում: