A
A
Ալեքսան Հարությունյանն ու Վլադիմիր Հակոբյանը սեփական դիմումների համաձայն ազատվել են պաշտոններից
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը լիազորությունները դադարեցնելուց առաջ ստորագրել է որոշումներ, ըստ որոնց՝ սեփական դիմումների համաձայն՝ պաշտոններից ազատվել են վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնակատարը և վարչապետի օգնականի պաշտոնակատարը: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության տեղեկատվական e-gov.am կայքը, Ալեքսան Հարությունյանն իր դիմումի համաձայն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնակատարի, իսկ Վլադիմիր Հակոբյանը՝ վարչապետի օգնականի պաշտոնակատարի պաշտոնից։