Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ վարչապետի առաջին հարցազրույցը լրագրողներին (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol-AJ2

Կառավարության կազմում էական փոփոխություններ կլինեն, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կազմը կորոշվի քննարկումների ընթացքում: Թեկնածուները բազմաթիվ են: Մենք աշխատանքային հարաբերություններ կունենանք բոլոր թիմերի հետ: Եթե ասում ենք համերաշխություն, դա չի կարող ուղղակի կարգախոս լինել, բայց գործնականում ուրիշ բան նշանակել»: Ըստ Նիկոլ Փաշինյանի, ՀՀԿ-ն կլինի կառուցողական ընդդիմություն: Վարչապետը նշեց նաեւ առաջնահերթությունների ցանկը: «Ընտրական համակարգի բարեփոխումների մեկնարկը պետք է տրվի: Այդ ուղղությամբ միջոցներ կձեռնարկենք: Մյուս կարեւոր գործը՝ մեր երկրի անվտանգության միջավայրի վերաբերյալ ԶՈՒ-ի եւ ԱԱԾ մարմինների զեկույցը լսելն է»: Նիկոլ Փաշինյանը վերջում հավելեց, որ «սուպեր» վարչապետական համակարգ չպետք է լինի: