Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փաշինյանի հետ պայմաններով չես կարող խոսել» Գ Ծառուկյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled3-2

Վարչապետի թեկնածու  Նիկոլ Փաշինյանի հետ մինչ այսօր Ծառուկյան դաշինքը  նախապայմանով չի  խոսել. «Պայմաններ պարոն Փաշինյանի առաջ չենք դրել: Նիկոլ  Փաշինյանն այն մարդն է, ում հետ պայմաններով կամ նախապայմաններով չես կարող խոսել»,- այսօր լրագրողներին ասաց ԲՀԿ առաջնորդ, Ծառուկյան դաշինքի պատգամավոր Գագիկ Ծառուկյանը:  Նա անդրադարձավ նաեւ արտահերթ  ընտրություններից հետո կոալիցիա կազմելուն «Ցանկացած պահով կազմենք, թե չկազմենք,  իմացեք, որ Նիկոլ Փաշինյանի կողքին ենք լինելու»,- ավելացրեց ԲՀԿ առաջնորդը: Հարցին՝  արդյոք ներե՞լ է Նիկոլ Փաշինյանին, երբ վերջինս  իր հասցեին միշտ քննադատություն էր հնչեցնում.  «Մեր մեջ այդպիսի բան էլ չի եղել: Եթե ես  հանրապետականին եմ ներել (ծիծաղում է):  Ուժեղ մարդիկ միշտ ներող են լինում, փոքրոգի մարդիկ չեն ներում»:    Գագիկ Ծառուկյանն այսօր անդրադարձավ նաեւ իր միջոցով Հովիկ Աբրահամյանի եւ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին խոսակցություններին:  «Ովքեր ասում են՝ իրենց գլխից հիմարություններ են դուրս տալիս: Բացառված է՝ Հովիկ Աբրահամյանը , Ռոբերտ Քոչարյանը Բարգավաճի հետ կապ ունենան: Նրանք կարող են առանձին կուսակցություններ բացել, մասնակցել»,- ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը:    Նա տեղեկացրեց, որ  Հովիկ Աբրահամյանի հետ մեկ, իսկ Ռոբերտ  Քոչարյանի հետ երկու տարի է չի հանդիպել: