Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

LIVE. Հանրապետության հրապարակում ցնծություն է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
MHM0121lkl851-1

13.30 Հանրապետության հրապարակում հավաքված բազմությունը շունչը պահած հետևում էր Ազգային ժողովում ընթացող հատուկ նիստին, որտեղ քվեարկության դրվեց միակ թեկնածուի՝ Նիկոլ Փաշինյանի ընտրությունը։ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը դրվեց քվեարկության։ Նա ընտրվեց 59 կողմ, 42 դեմ ձայներով։ Դահլիճը սկսեց ծափահարե, իսկ հրապարակի հաղթանական ժողովուրդը  ուրախության ճիչերով  գրկախառնություններով, մեքենաների ազդանշաններով ու վանկարկումներով ընդունեց լուրը։ ................ Հանրապետության հրապարկում հավաքված բազմությունը,  ներքին պայմանավորվածությամբ,  կրում են Նիկոլ Փաշինյանի պատկերով սպիտակ վերնաշապիկներ՝ ի նշան խաղաղ հեղափոխության: Բարձր տրամադրությամբ, հանրապետության դրոշի գույները արտացոլող փուչիկներով նրանք սպասում են     ԱԺ-ի կողմից  ժողովրդի թեկնածուի վարչապետ ընտրվելուն: Հանրապետության հրապարկում է նաև  «Ելք»  խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը, որը «Նիկոլ վարչապետ» արտահայտությամբ ոգևորում է հասարակությանը և պատրաստակամություն հայտնում ջուր մատակարարել նրանց, աջակցել ցանկացած հարցով: