A
A
Ազգային ժողովի դիմաց սպասում են (տեսանյութ)
Այս պահին Ազգային ժողովի դարպասների դիմաց մի խումբ քաղաքացիներ են կանգնած։ Նրանք պաստառներ են պարզել՝ «Ազատություն քաղբանտարկյալներին և Սասնա Ծռերին», «Հայաստանը առանց ՀՀԿ», և այլ կոչերով։ Ակցիայի մասնակիցները սպասում են ԱԺ հատուկ նիստին, որը սկսվելու է ժամը 12.00-ին։ Ինչպես հայտնի է, այսօր Ազգային ժողովի հատուկ նիստում ԱԺ քաղաքական ուժերը ընտրելու են Հայաստանի հանրապետության վարչապետին, որի միակ թեկնածուն ժողովրդի ընտրյալն է՝ Նիկոլ Փաշինյանը։