Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արսենալը» արդեն կողմնորոշվել է գլխավոր մարզչի հարցում

Սպորտ
sport-arsenal-1

Լոնդոնի  «Արսենալը» ցանկանում է, որպեսզի նոր մրցաշրջանից թիմը գլխավորի իտալացի Մասիմիլիանո Ալեգրին կամ իսպանացի Լուիս Էնրիկեն: Այդ մասին հայտնում է Sky Sports հեռուստաընկերությունը: Մասիմիլիանո Ալեգրին դեռեւս երկու տարվա պայմանագիր ունի «Յուվենթուսի» հետ, հետեւաբար նրան կանչելու համար անգլիացիները ստիպված կլինեն փոխհատուցում վճարել իտալական ակումբին: Լուիս Էնրիկեն թեեւ աշխատանք չունի, սակայն չի շտապում նոր թիմ գտնելու հարցում: Մասնավորապես՝ ըստ լրտավամիջոցների, իսպանացի մասնագետը բավական բարձր աշխատավարձ է պահանջում, ինչը չի մտնում «Արսենալի» պլանների մեջ: Հիշեցնենք, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը 22 տարի թիմում աշխատելուց հետո որոշել է մրաշրջանի ավարտից հետո հեռանալ այդ պաշտոնից: Վերը նշված երկու մարզիչներից բացի ֆրանսիացի մասնագետի գլխավոր հետնորդների թվին են դասում նաեւ «Մանչեսթեր Սիթի» մարզիչ Միկել Արտետային ու «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին: