Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հրաձիգների զույգը՝ Գրան պրիի բրոնզե մեդալակիր

Սպորտ
sport-hrazgutyun-7.05.

Հայաստանի հրաձիգները բրոնզե մեդալ են նվաճել Պլզենում կայացած Չեխիայի 49-րդ Գրան պրիի մրցաշարում: Այդ մասին հայտնում է Հայաստանի հրաձգության մամուլի ծառայությունը: Հրացան ձեւի խառը թիմային մրցումներում Հրաչիկ Բաբայան-Ալլա Պողոսյան հայկական զույգը 830.7 միավորով զբաղեցրել է 4–րդ տեղը եւ մտել եզրափակիչ փուլ: Այստեղ նրանք բարելավել են իրենց արդյունքը եւ գրավել մրցանակային 3–րդ տեղը: Մեր մյուս հրաձիգներից համեմատաբար հաջող են հանդես եկել նաեւ Լիլիթ Մկրտչյանն ու Հրաչիկ Բաբայանը: Առաջինը 10մ վազող թիրախ վարժությունում ցույց է տվել 4-րդ արդյունքը՝ 357 միավոր, իսկ 22-ամյա Հրաչիկ Բաբայանը 10մ օդամղիչ հրացանով վարժությունում գրավել է 6-րդ տեղը՝ վաստակելով 628,6 միավոր: