Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարական մեքենաները հերթապահելու են Հանրապետության հրապարակում

Պաշտոնական
b86841f454ea63342b237f79ce8e9c14

Այսօր՝ մայիսի 7-ին, մայրաքաղաք Երևանի Հանրապետության հրապարակում ելույթ է ունենալու աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը. հաշվի առնելով այս կապակցությամբ Հանրապետության հրապարակում սպասվող հավաքի ընթացքում մարդկանց զանգվածային կուտակումները՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է պահպանել զգուշություն: Զանգվածային  հավաքների ընթացքում խորհուրդ է տրվում.   -      մանկահասակ երեխաների թողնել տանը. -      չվերցնել կտրող-ծակող կամ ապակյա իրեր, ձեռքի պայուսակ և չկապել փողկապ. -      հետն ունենալ խմելու ջրի պաշար՝ ոչ ապակյա (պլաստիկ) շշով. -      մասնակիցներից որևէ մեկի ինքնազգացողությունը վատանալու դեպքում հնարավորինս արագ ազատել հարակից տարածքը՝ ապահովելու համար թթվածնի ազատ հոսքն ու բժիշկների մուտքը՝ օգնություն ցուցաբերելու համար:   Խնդրում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, ցուցաբերել զգուշություն և հնարավորիս զերծ մնալ ցանկացած տիպի հրագործական միջոցների կիրառումից, քանի որ դա կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների, հատկապես, եթե մարդկանց հագին կա սինթետիկ, դյուրավառ հագուստ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հանրապետության հրապարակում տեղադրվող բեմահարթակի մոտակայքում հերթապահելու է 3 հրշեջ-փրկարարական ավտոմեքենա: