Ուղիղ. «Բարսելոնա» - «Ռեալ». Չեմպիոնը կմրցի նախկին չեմպիոնի հետ (տեսանյութ)
Ֆուտբոլի Իսպանիայի Լա լիգայի առաջնությունում այսօր տեղի կունենա հերթական «Էլ Կլասիկոն»: Մեկ շաբաթ առաջ երկրի չեմպիոն հռչակված «Բարսելոնան» հանրահայտ «Կամպ Նոու» մարզադաշտում կհյուրընկալի անցած առաջնության հաղթող Մադրիդի «Ռեալին»:
Հանդիպումը մարզական առումով նշանակություն չունի կողմերի համար, սակայն ավանդույթի համաձայն խաղը մեծ հետաքրքրություն է առաջացրել ամբողջ աշխարհում:
Նախ բոլորին հետաքրքրում է, արդյոք «Ռեալի» ֆուտբոլիստները պատվո միջանց կստեղծեն խաղից առաջ եւ կհարգեն երկրի նոր չեմպիոններին: Համենայնդեպս, խաղից առաջ նրանք, ինչպես նաեւ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել են, որ չեն պատրաստվում դա անել: Սակայն այսօր ցերեկը ակումբի նախագահները հանդիպել եւ ճեշել են իրար հետ, որի ժամանակ, հնարավոր է, խոսել են նաեւ այդ հարցի մասին:
Երկրորդ գլխավոր հարցն այն է, արդյոք «Ռեալին» կհաջողվի ռեւանշի հասնել առաջին խաղաշրջանում սեփական դաշտում կրած խոշոր պարտության դիմաց (0:3): Հաղթանակի դեպքում մադիդցիները լավ հնարավորություն կստանան շրջանցելու երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Աթլետիկոյին», քանի որ վերջինս այս տուրում պարտություն է կրել իր հարկի տակ: Զարմանալի չէ, որ երկու թիմերն էլ հանդիպմանը ներկայացել են ամենայն լրջությամբ եւ դաշտ են դուրս բերել մարտական կազմերը:
«Բարսելոնա» - «Ռեալ» խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 22:45-ին: Ֆուտբոլասերները այն ուղիղ եթերով կարող են դիտել նաեւ մեր կայքէջում:
