A
A
Արսեն Վենգերը խոշոր հաղթանակով հրաժեշտ տվեց «Էմիրեյթսին» (տեսանյութ)
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի թիմը՝ Լոնդոնի «Արսենալը», անգլիայի առաջնության 37-րդ տուրի խաղում սեփական դաշտում 5:0 հաշվով ջախջախեց «Բարնլիին»:
Հաղթողների կազմում երկու գոլ խփեց գաբոնցի Պիեր-Էրիկ Օբամեյանգը, մեկական՝ Լյակազետը, Կոլաշինացը եւ Իվոբին: Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ողջ խաղին, սակայն աչքի չընկավ արդյունավետ գործողությամբ:
Այդպիսով, «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, որը մրցաշրջանի ավարտից հետո հրաժարական է տալու, մեծ տպավորություններով հրաժեշտ տվեց ակումբի «Էմիրեյթս» մարզադաշտին, քանի որ սա նրա վերջին խաղն էր սեփական դաշտում:
