A
A
Ուղիղ. «Արսենալ» - «Բարնլի». Մխիթարյանը կմասնակցի Վենգերի հրաժեշտի խաղին (տեսանյութ)
Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլի թիմը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, այսօր կանցկացնի իր վերջին տնային հանդիպումն այս մրցաշրջանում: Լոնդոնցիները սեփական դաշտում կընդունեն Պրեմիեր լիգայի աղյուսակում 7-րդ հորիզոնականում գտնվող «Բարնլիին»:
Այդ հանդիպումը կանցնի «Շնորհակալություն, Արսեն» լոզունգի ներքո, քանի որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը վերջին անգամ թիմը դուրս կբերի «Էմիրեյթս» մարզադաշտ:
Ֆրանսիացի մասնագետն արդեն հրապարակել է թիմի հայտացուցակը: Մեր ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հայտավորվել է հիմնական կազմում:
«Արսենալ» - «Բարնլի» խաղը կսկսի Երեւանի ժամանակով ժամը 19:30-ին: Անգլիական ֆուտբոլիս սիրահարները հանդիման ընթացքին կարող են հետեւել նաեւ մեր կայքէջում:
