Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը պատրաստվում է Արսեն Վենգերի հրաժեշտի խաղին

Սպորտ
a1miki-1

Լոնդոնի «Արսենալն» այսօր անցկացրել է «Բարնլիի» հետ սեփական դաշտում կայանալիք հանդիպման վերջին նախապատրաստական մարզումը:    Ինչպես տեղեկացնում են անգլիական լրատվամիջոցները, պարապմունքին մասնակցել է նաեւ թիմի 33-ամյա իսպանացի ֆուտբոլիստ Սանտի Կասորլան, որը 2016 թվականի հոկտեմբերին ստացած ծանր վնասվածքից հետո մեկուկես տարի դուրս էր մնացել խաղերից:   Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նույնպես մասնակցել է ամբողջ պարապմունքին: Լրատվամիջոցները կարծում են, որ հայ ֆուտբոլիստը առաջիկա խաղին կընդգրկվի մեկնարկային կազմում:   Ի  դեպ, «Արսենալ» - «Բարնլի» հանդիպումը մեծ հետաքրքրություն է առաջացրել, չնայած այն մարզական առումով ոչ մի նշանակություն չունի թիմերի համար, քանի որ դրանք արդեն իրավունք են նվաճել մասնակցելու Եվրոպայի գալիք լիգային: Բանն այն է, այդ հանդիպումը վերջինը կլինի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի համար «Էմիրեյթս» մարզադաշտում (առաջնության մյուս երկու հանդիպումները լոնդոնցիները անցկացնելու են մրցակիցների հարկի տակ):   Լոնդոնյան ակումբը մանրակրկիտ պատրաստվել է ֆրանսիացի մարզչի վերջին տնային խաղին: Մասնավորապես՝ ակումբի խանութում ցուցադրվում են տարբեր ֆուտբոլիստների մարզաշապիկներ, որոնց վրա գրված են նրանց մաղթանքի խոսքերն իրենց մարզչին: Վաճառքում հայտնվել են նաեւ «Շնորհակալություն, Արսեն» գրառումով լուսանկարներ, պաստառներ, մարզաշապիկներ, շարֆեր եւ այլն:   «Արսենալ» - «Բարնլի» հանդիպումը տեղի կունենա վաղը, մայիսի 6-ին, ժամը 19:30-ին: