Անգլիայի լավագույն մարզչի կոչման համար կպայքարեն վեց մասնագետ
Ֆուտբոլի Անգլիայի Պերմեիր լիգայի ընթացիկ առաջնության լավագույն մարզչի կոչման համար կպայքարեն վեց մասնագետներ: Նրանք են Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»), Ռաֆայել Բենիտեսը («Նյուքասլ»), Շոն Դայկը («Բարնլի»), Ռոյ Հոջսոնը («Քրիստալ Փելաս») եւ Քրիս Հյուտոնը («Բրայթոն»): Գլխավոր ֆավորիտ հանդիսանում են Խոսեպ Գվարդիոլան ու Յուրգեն Կլոպը: Իսպանացի մարզիչն իր թիմի հետ նվաճել է Անգլիայի չեմպիոնի կոչումը, իսկ գերմանացի մասնագետը «Լիվերպուլին» հասցրել է չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Ինչ վերաբերում է մյուս թեկնածուներին, ապա Շոն Դայկը «Բարնլիի» հետ առաջին անգամ իրավունք է ստացել մասնակցելու Եվրոպայի լիգայի մրցաշարին, իսկ մնացած երեքն իրենց թիմերին Պրեմիեր լիգայից դուրս մնալուց են փրկել: Հաղթողը հայտնի կդառնա մայիսի 15-ին: Քվեարկությունը սկսվելու է մայիսի 10-ին: