Հայաստանի ըմբիշ Լեւան Բերիանիձեն Եվրոպայի առաջնության մասնակիցների թվում չէ
Կայսպիսկում շարունակվող ըմբշամարտի 2018թ Եվրոպայի առաջնությունում այսօր ազատ ոճային ըմբիշները կվիճարկեն մեդալները հինգ քաշային կարգերում (57, 65, 70, 79, 97 կգ): Հայաստանի պատվիրակներից բրոնզե մեդալի համար կպայքարի միայն Միհրան Ջաբուրյնաը: Մեր 57 կգ քաշային ըմբիշը սփոփմար մրցաշարի առաջին մարտում 4:1 հաշվով հաղթելով բոիլղարացի Միկայ Սալիմ Նաիմին մտավ եզրափակիչ, որտեղ կհանդիպի բելառուսցի Վլադիսլավ Անդրեեւի հետ: Այսօր պայքարը սկսեցին նաեւ մեր մյուս հինգ ըմբիշները: 61 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը մերկարկում 2:13 հաշվով պարտվեց Թուրքիայի ներկայացուցիչ Ռեչեպ Տոպալին: 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը հանդիպելու է բուլղարացի Ալի Փաշա Ումարփաշաեւի հետ: 86 կգ քաշային կարգում մեր ըմբիշին՝ Մարզպետ Գալստյանին մրցակից է բաժին հասել Թուրիքայի մեկ այլ ներկայացուցիչ Ֆաթիհ Էրդինը: 92 կգ քաշային Շամիր Աթայանը առաջին փուլում մաքուր հաղթանակ տարավ շվեդ Ալբին Ֆրիդի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում նա կհանդիպի վրացի ըմբիշ Իրակլի Մցիտուրիի հետ: 125 կգ քաշային կարգում Հայաստանից պետք է հանդես գար Լեւան Բերիանիձեն, սակայն անցած տարվա աշխարհի բրոնզե մեդալակիրը մասնակիցների թվում չէ: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը դեռեւս չի գրել մեր մարզիկի բացակայության պատճառի մասին: