A
A
Հանրահայտ «Ջիրո դ’Իտալիան» մեկնարկեց Եվրոպայի սահմաններից դուրս (տեսանյութ)
Այսօր մեկնարկել է «Ջիրո դ’Իտալիա» հանրահայտ բազմօրյա խճուղային հեծանվավազքը, որն անցկացվում է 101-րդ անգամ:
Առաջին մրցափուլում կայացան առանձին մեկնարկները: Այն հաղթեց հոլանդացի հեծանվորդ Թոմ Դյումոլինը, որը 9,7 կմ մրցաշարածությունն անցավ 12,02 րոպեում: Երկրորդ տեղը զբաղեցրեց ավստրալացի Ռոան Դենիսը, երրորդ՝ բելգիացի Վիկտոր Կամպենարտսը:
Հարկ է նշել, որ «Ջիրո դ’Իտալիա» հեծանվավազքն առաջին անգամ մեկնարկեց Եվրոպայի սահմաններից դուրս: Առաջին երեք փուլերը կայանալու են Իսրայելում: Մեկնարկը տրվել է այսօր, Երուսաղեմի փողոցներում: Այս տարի մրցավազքին մասնակցում են 22 թիմերի 175 հեծանվորդ: Այն կավարտվի մայիսի 28-ին, Հռոմում:
