Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջրվեժ-Մասիս ճանապարհին ականանետի արկ է հայտնաբերվել. այն չեզոքացվել է

Պաշտոնական
35238_b

Մայիսի 4-ին, ժամը 08:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ-Մուշավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում պայթուցիկ սարք է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը: Պարզվել է, որ Ջրվեժ-Մուշավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին` ճամփեզրի մոտակայքում, հայտնաբերվել է 82մմ 1 ականանետի արկ: Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ ՀՀ ՊՆ սակրավորական խմբի ժամանումը.  արկը տեղափոխվել է Արմավիրի զորավարժադաշտ՝ ոչնչացման նպատակով։