Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալեն Դանքնի հետ քննարկել են ՀՀ ներքաղաքական իրավիճակը

Պաշտոնական
d29ee34daef8ec877a8eccbbb5f40be8

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Կողմերը կարևորել են խնդրի հանգուցալուծումը կառուցողական երկխոսության միջոցով՝ բացառապես Սահմանադրության և օրենքների շրջանակում: