Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարկ եղած դեպքում կրկին դասադուլ կանեն (տեսանյութ)

Հասարակություն
Dasadul

Երեքշաբաթյա դադարից հետո ուսանողներն այսօր  համալսարան են գնացել։ նրանք  զգացմունքները  չէին թաքցնում, անկեղծանում էին՝ կարոտել են համալսարանը և  ցանկանում են որքան հնարավոր է շուտ  նվիրվել դասերին, սակայն վստահեցնում են, որ հարկ եղած դեպքում կրկին դասադուլ կանեն: Երևանի պետական համալսարանը վերջին շաբաթներին առանձնակի ուշադրության էր արժանանում։ Շարժման սկզբում բազմաթիվ ահանզանգեր ստացվեցին, որոնց համաձայն ղեկավարությունը փորձում էր խոչընդոտել ուսանողների քաղաքացիական անհնազանդության գործողություններին մասնակցությանը. «Որոշ դասախոսների կարգադրված է եղել նշանակել բացակաները, բայց դրվի – չդրվի ակնհայտ է, որ էդ օրերին նորմալ դասապրոցես չի եղել»,- նշում է Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմաթիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալ  Էդվարդ Դանոյանը: