Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թավշյա» հեղափոխությունը հեղափոխություն արեց նաև մեդիա ոլորտում (տեսանյութ)

Հասարակություն
ad85e38600a94950298d67b091e4b745

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ այս օրերին մեդիա դաշտում ևս հեղափոխություն է՝ շնորհիվ ուղիղ եթերների։ «Մարդիկ մտան ուղիղ եթեր և քաղաքագետների կարծիքները, վերլուծությունները  դարձան անհետաքրքիրը, իսկ մենք գիտենք, որ  քարոզչությունը և մանիպուլացիան  հիմնականում աշխատում է վերլուծության շերտում։ Բայց, երբ մարդիկ են ուղիղ եթեր մտնում, տեսնում՝ ինչ է կատարվում, մնացածը էլ պետք չէ լինում»,- նշեց մեդիափորձագետը մամուլի ասուլիսի ժամանակ։ Սամվել Մարտիրոսյանը շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանի շփման հիմնական ուղղությունն էլ հենց ուղիղ եթերն էր, որպեսզի խուսափի այլ մեկնաբանություններից. «Ձգտում էր թույլ չտալ այլ վերլուծություններ ու մարդկանց ուզում էր իրականության մեջ պահել։ Դրանով էր պայմանավորված նրա պահանջը, որ բանակցությունները թե Սերժ Սարգսյանի հետ, թե Կարեն Կարապետյանի հետ լինեն ուղիղ եթերում, բոլորի աչքի առաջ»։ Սամվել Մարտիրոսյանը նաև ավելացնում է, որ ի տարբերություն «Սասնա Ծռերի» իրադարձությունների՝ այս անգամ Ֆեյսբուքում արագ դադարեցին վեճերը իրար հետ։ «Այս անգամ շատ հետաքրքիր էր, որ մարդիկ իրար ընկերներից հեռացրեցին ու վեճեր չկային, ինչպես ՊՊԾ  գնդի դեպքերի ժամանակ»,-ասաց նա։   Ըստ Սամվել Մարտիրոսյանի՝ այս օրերին բացի Ֆեյսբուքից, այլ սոցցանցեր ևս ակտիվ էին՝ օրինակ ինստագրամը էսթետիկան էր ապահովում։ «Ակտիվացավ Թվիթերը, Տելեգրամը միանգամից դարձավ օգատագործվող հարթակ։ Երբ այստեղ Ֆեյսբուքի ուղիղ եթերները շատ էին լինում, այն չէր աշխատում, իսկ Տելեգրամը ավելի թեթև է և շատ արագ ու արդյունավետ աշխատում էր»,- նշեց մեդիափորձագետը։ Նա նաև նշեց, որ հեռուստաընկերությունները օպերատիվ լրատվությամբ արդեն զիջում են ինտերնետին։ «Բոլորին հասկանալի է, որ հեռուստաընկերությունը էլ նորությունների համար չէ։ Նրանք լավ են թոք-շոուների, վերլուծությունների համար, ինտերնետն ավելի արագ է»,- հավելեց Սամվել Մարտիրոսյանը։