Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես դեմ եմ քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը» (տեսանյութ)

Քաղաքականություն
artashes

Արտաշես Գեղամյանը դեմ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանին «Հանրապետական» կուսակցության պատգամավորներից Արտաշես Գեղամյանը չի սատարելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը մայիսի 8-ին վարչապետի քվերարկության ժամանակ։ «Ես դեմ եմ քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը»,- ասաց Արտաշես Գեղամյանը ԱԺ միջանցքներում։ https://youtu.be/Z6S3yLKvsC8 Մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանն էլ դժվարացավ հստակ պատասխան տալ։ «Օրը կգա, կորոշենք»,- ասաց նա։ https://youtu.be/CBrf0-L5IVE ՀՀԿ պատգամավոր Սեյրան Սարոյանը դժվարացավ պատասխանել, թե որն է «Հանրապետական» կուսակցության սխալը, որ այսպես եղավ ամեն ինչ։ «Չեմ կարա ասեմ: Էդի հետո պատմությունը ցույց կտա, ով ի՞նչ սխալ արեց, ով ի՞նչ չարեց, ով ինչի՞ համար արեց: Իմ խիղճը մաքուր ա»,- ասաց նա։ Լրագրողների հարցին, թե հիմա իրեն ընդդիմադիրի դերում պատկերացնում է թե ոչ, պատգամավորը պատասխանեց. «Ես երբ եմ, մթոմ իշխանության հետ եղել որ հիմա էլ ընդդիմություն… Ինչը ժողովրդի հարցն է եղել, հելել եմ ժողովրդի անունից խոսացել եմ: Պռոստը վատը գիտե՞ս որն է, Նիկոլը դառնում ա իշխանություն, ես էլի մնում եմ իմ տեղում»։  Սեյրան Սարոյանը նաև հավելեց, որ ամեն ինչ ժողովրդի ձեռքում է և ոնց ժողովուրդը որոշի այդպես էլ պետք է լինի։ https://youtu.be/N8wRdhtqczA Ստեղծված իրավիճակի մասին չկարողացավ մեկնաբանել նաև Մանվել Գրիգորյանը. «Անհատական իմ կարծիքը օրը գա կասեմ»,- պատասխանեց Մանվել Գրիգորյանը լրագրողի հարցին։