Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ միացում Ազգային ժողովից. ձեւաթուղթ՝ Փաշինյանի համար (տեսանյութ)

Քաղաքականություն
c08b5789f2731d84a7e2c468c95717c9

ԱԺ քառօրյան այսօր վերսկսեց իր աշխատանքները, որոնք երեկ ընդհատվել էին 3 խմբակցությունների բոյկոտից հետո։ Դահլիճում են Ելք, "Ծառուկյան" խմբակցությունների պատգամավորները։ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում է, բայց դահլիճ չմտավ։ Քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը։ ՀՀԿ պատգամավոր Գևորգ Կոստանյանը նշեց, որ ՀՀ նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը: Նշենք, որ ՍԴ դատավորներին ընտրում է ԱԺ-ն` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, տասներկու տարի ժամկետով: Գեւորգ Կոստանյանը, ներկայացնելով թեկնածուի կենսագրությունը, նշեց. "Իհարկե, հասկանում եմ վերջին ներքաղաքական իրադարձությունները, բայց ԱԺ-ում պետք է խոսել բացարձակապես պրոֆեսիոնալիզմի մասին:  Էմիլ Բաբյանը մեր երկրին շատ օգուտներ տվել է և դեռ տալու է ՍԴ դատավորի պաշտոնում։  Անկախ կուսակցական պատկանելիությունից` ղարաբաղյան հարցը մնում է հիմնական օրակարագային հարցը: Բոլորին կոչ եմ անում կողմ քվեարկել առանց որևէ կաշկանդվածության։ Դրանով Ղարաբաղյան հարցը կստանա միջազգային ավելի բուռն գործընթաց, Ցեղասպանության ճանաչաման իրավական լուծումները ավելի կհստակեցվեն մեր երկրում": Նա նաեւ նշեց, որ Էմիլ Բաբայան ծառայել է ՀՀ ԶՈւ-ում: Էմիլ Բաբայանի թեկնածության հետ կապված բազմաթիվ ՀԿ-երը իրենց մտահոգությունն ու բացասական կարծիքն են հայտնել։ ԱԺ-ում այսօր Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ ՀՀ նախագահի կողից Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրված Էմիլ Բաբայանի թեկնածության փակ, գաղտնի քվեարկությունը։ Նա նշեց, որ ընտրությունը տեղի կունենա մայիսի 4-ին ժամը 10:30-11:00-ն ԱԺ դահլիճին կից սրահում. "Քվեարկությաունը կլինի մեկ քվեաթերթիկով"։ Ի դեպ, այս պահին "Ծառուկյան" խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պտտվում էր դահլիճում, պատգամավորներին ներկայացնում ձեւաթուղթ` վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության առաջադրման համար։