Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի ուղերձը Մամուլի ազատության օրվա առթիվ

Պաշտոնական
Guterres1

Ազատ մամուլն էական նշանակություն ունի խաղաղության, արդարության և մարդու իրավունքների համար։ Շատ կարևոր է կառուցել թափանցիկ և ժողովրդավարական հասարակություններ, և իշխող հասարակություններից պահանջել հաշվետվողականություն։ Ազատ մամուլը որոշիչ է կայուն զարգացման համար։ Լրագրողներն ու զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցները լուսաբանում են տեղական և համաշխարհային մարտահրավերները և պատմում են այն, ինչի մասին պետք է խոսվի։ Անգնահատելի է նրանց մատուցած ծառայությունը հասարակությանը։ Անհրաժեշտ է ընդունել, կիրառել և գործադրել օրենքներ, որոնք պաշտպանում են անկախ լրագրությունը, խոսքի ազատությունը և տեղեկատվության իրավունքը։ Լրագրողների դեմ հանցագործությունները պետք է դատական կարգով հետապնդվեն։ Մամուլի ազատության համաշխարհային օրվան ընդառաջ կոչ եմ անում կառավարություններին ամրապնդել մամուլի ազատությունը և պաշտպանել լրագրողներին։ Ազատ մամուլի խթանումն ապահովում է ճշմարտության մեր իրավունքը։