Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Ալեքսանյանը՝  Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)

Սպորտ
a1aleksanyan

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց Հայաստանի համար Կասպիյսկում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում: Մեր 97 կգ քաշային ըմբիշը եզրափակիչում 7:0 հաշվով հաղթեց սերբ Միխեիլ Կաջայային եւ աշխարհի չեմպիոնի տիտղոսին ավելացրեց նաեւ Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Հիշեցնենք, որ մինչ այդ աշխարհամասի չեմպիոն էր հռչակվել նաեւ մեր 82 կգ քաշային ըմբիշ  Մաքսիմ Մանուկյանը: Այդպիսով, Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունում նվաճեց երեք մեդալ՝ երկու ոսկե, մեկ՝ բրոնզ: