Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը պատրաստվում է «Աթլետիկոյի» հետ խաղին (տեսանյութ)

Քաղաքականություն
sport-mxitaryan

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը իր թիմի՝ «Արսենալի» կազմում պատրաստվում է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Աթլետիկոյի» հետ պատասխան խաղին: Ինչպես տեղեկացնում է Sky Sports կայքը, լոնդոնցիների ֆուտբոլիստներ Դեւիդ Օսպինան, Հենրիխ Մխիթարյանը եւ Ալեքս Իվոբին, որոնք «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախորդ խաղում թեթեւակի վնասվածք էին ստացել, այսօր առավոտյան ներկայացրել է Կոլեում գտնվող ակումբի մարզաբազա եւ պատրաստվում են առաջիկա հանդիպմանը: Այդ լուրը ուրախացրել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին, որը հատկապես մեծ հույսեր է կապում հայազգի ֆուտբոլիստի հետ, որը լավ տպավորություն էր թողել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում եւ միակ պատասխան գոլի հեղինակն էր դարձել: Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Աթլետիկո» - «Արսենալ» հանդիպումը տեղի կունենա մայիսի 3-ին, Մադրիդում: Թիմերի առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1: