Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սա նշանակում է կտրել ապագա քաղաքացու գլուխը». Անահիտ Բախշյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Anahit-Bakhshyan

Ճանապարհների փակ լինելու պատճառով ասուլիսին մոտոցիկլետով եկած կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը հայտնեց, որ այսօրվա խոչընդոտներն ընդունելի են։  Անդրադառնալով երեկվա ԱԺ նիստին և քվեարկությանը՝ Անահիտ Բախշյանը նշեց՝ իշխանությունը դեմ գնաց ժողովրդի մեծամասնության պահանջին։ «Այսօր իշխանությունն ինձ համար չկա։ Նիկոլն ամեն տեղ չէ, Նիկոլն իր շարասյունով քայլում էր, բայց ամեն տեղ նիկոլներ են, և այս փաստը չընդունել, նշանակում է կույր լինել։ Ես կարծում եմ՝ Սերժ Սարգսյանի ասած բզբզալ բառն այսօր Ազգային ժողովին է վերաբերում։ Այն երեկ այնքան բզբզաց, որ այդ բզզոցը շարժեց յուրաքանչյուր հայաստանցու նյարդերը»։  Անահիտ Բախշյանն անդրադարձավ նաև հանրահավաքներին աշակերտների մասնակցությանը՝ մեջբերելով Հանրակրթության մասին օրենքը։ «Սովորողն իրավուքն ունի արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները։ Նաև Սահմանադրական դատարանի նախադեպային որոշման մեջ է ասվում՝ անկախ տարիքից երեխան իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը։ Այս պարագայում աշակերտների կարծիքը հաշվի չառնել, նշանակում է կտրել ապագա քաղաքացու գլուխը»։