Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արգելափակված է Նախարարությունների շենքերի մուտքերը (տեսանյութ)

Քաղաքականություն
IMG-20180502-WA0001

Չորս փաստաբան  այսօր վաղ առավոտից իրենց մեքենաներով փակել էին կառավարության նոր մասնաշենքի մուտքը,որտեղ տեղակայված են մի քանի նախարարություններ. «Ոչ թե անձանց դեմ է մեր բողոքը, այլ որպեսզի պարալիզացնենք այս  համակարգը:  Որ  պետության այս պահի ղեկավարը հասկանա՝ ինքը չի ղեկավարում պետությունը»,- ասաց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Ոստիկանները բանակցում էին  ճանապարհը բացելու համար: «Սա լկտիություն է, սա մեքենայի ճանապարհ չէ»,- ասաց  Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:    Որոշ ժամանակ անց մեքենաները  հեռացվեցին մուտքերի դիմացից: Փաստաբանները որոշեցին նստել արդարադատության նախարարության շենքի դիմաց: Նրանց ուժով հեռացրին:  «Վալերի Օսիպյանը հայտարարում է, որ մարդիկ ցանկանում են դուրս գալ, ահազանգ ենք ստացել:  Ո՞ւր են այդ մարդիկ, հասկանում եք այս բլեֆի, ստի վրա կառուցած երկրում հնարավոր չէ ապրել»,- ասաց  փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:    Նա հայտարարեց, որ   ուժով հեռացնելու ոստիկանության գործողություններն անօրինական են եւ պետք էր արձանագրություն կազմել։ Մինչդեռ ոստիկանությունը հայտարարեց, որ  դա տեղում հնարավոր չէ:    Դրանից հետո քաղաքացիները երթով շարժվեցին դեպի ՊԵԿ: Այստեղ եւս դուռը փակ էր: Որոշ ժամանակ այստեղ մնալուց հետո քաղաքացիները որոշեցին իրենց բողոքը ներկայացնել նաեւ ՄԻՊ գրասենյակին:   [caption id="attachment_1614374" align="aligncenter" width="710"] A car blocked the entrance of the RA Ministry of Culture demanding the rulling Republican Party of Armenia (HHK) to transfer the power in Armenia[/caption]   [caption id="attachment_1614375" align="aligncenter" width="710"] A car blocked the entrance of the RA Ministry of Culture demanding the rulling Republican Party of Armenia (HHK) to transfer the power in Armenia[/caption] [caption id="attachment_1614381" align="aligncenter" width="710"] People continue the civil disobedience blocking the main streets of Yerevan, Armenia[/caption]