Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակցիա Զվարթնոց օդանավակայանի մոտ. Live (տեսանյութ)

Քաղաքականություն
Region-Captxxure

Դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը՝ Փարաքարի հատվածում, մարդիկ, հետեւելով Նիկոլ Փաշինյանի կոչին, 30 րոպեից ավելի է՝ փակել են: Ճանապարհը սկզբում յոթ քաղաքացի էր փակել: Նրանց թիվը գնալով ավելացավ: Քիչ անց եկան ոստիկանության աշխատակիցները: Դիմելով ճանապարհ փակած քաղաքացիներին՝ նրանք խնդրեցին գոնե ժամանակավոր բացեն ճանապարհը, որպեսզի խցանման մեջ կուտակված մեքենաները կարողանան շարժվել առաջ, սակայն դա նրանց չհաջողվեց: Այս պահին սեւ համազգեստով ոստիկանները չեն միջամտում բողոքի ակցիան. շրջան կազմած կանգնած են, խորհրդակցում են: Նրանց թիվը գնալով ավելանում է: