Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սուր զգացողություններ են ուզում, կապահովվենք». Դավիթ Սանասարյան (տեսանյութ)

Հասարակություն
hraparak1

Դեռ ժամեր կա մինչեւ  ԱԺ-ն կընտրի վարչապետ, բայց Հանրապետության հրապարակը բազմամարդ է:  Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը  երեկ կեսգիշերին քաղաքացիներին կոչ էր արել հավաքվել հանրապետության հրապարակում, քանի որ տեղեկություններ ուներ՝ հանրապետականները տապալելու են ԱԺ արտահերթ նիստը:   «Ժողովուրդը միաձայն է, ընդհանուր ազգն է կանգնած գործի վրա, մենք պետք է հաղթանակենք»,- ասում է քաղաքացիներից մեկը: Հրապարակում էին նաեւ «Սատար հաշմանդամներին» ՀԿ անդամները: Նրանք հույս ունեն, որ նոր վարչապետը իր գործողություններով կնպաստի հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական  խնդիրների լուծմանը:    Անկախ հանրապետականների հայտարություններից եւ մեծամասնություն լինելուց՝ «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը վստահ է՝ Հայաստանը ունենալու է նոր վարչապետ. «ժողովուրդը տվել է նրա անունը՝ դա Նիկոլ Փաշինյանն է: Իրենք վերջին ճիգերն են անում խաղալու հայ ժողովրդի կամքի հետ, մենք դա թույլ չենք տալու, հնարավոր է մի քանի օր էլ շարունակեն, բայց հետո ավելի ցավոտ է լինելու: Եթե սուր զգացողություններ են ուզում, մենք դա կապահովվենք»:  Քաղաքացիներն անհանգստացած էին, որ ՀՀԿ-ն չի ընտրի իրենց թեկնածուին, ուստի Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը  զգուշացրեց. «Հրապարակում ցանկացած կոչեր տեղաշարժվելու, գործողություն անելու  չեն բխում մեր շահերից:  Չենք ենթարկվում նրանց: Դուք ինքներդ տեղում բացատրեք, կամ մեզ տեղեկացրեք դրա մասին»,- ասաց նա: Մանրամասները՝ տեսանյութում: