Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիեգո Մարադոնան երեք օր անց կրկին գլխավորել է իր թիմը

Սպորտ
a1maradona-1.05.

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան կշարունակի աշխատել «Ալ Ֆուջայրա» ֆուտբոլային ակումբում: Ակուբի ղեկավարությունը մրցաշրջանի ավարտից հետո անմիջապես խզել էր արգենտինացի մասնագետի հետ կնքած պայմանագիրը, քանի որ նա չէր կատարել իր առջեւ դրած խնդիրը: «Ալ Ֆուջայրան» Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնության 2-րդ խմբում զբաղեցրել էր 3-րդ տեղը եւ չէր կարողացել մտնել 1-ին խումբ: Սակայն երեք օր անց «Ալ Ֆուջայրան» իր թվիթերյան էջում հայտարարություն է տարածել, որ ակումբի ղեկավարությունն ու Դիեգո Մարադոնան կրկին համաձայնության են եկել եւ որոշել են եւս մեկ մրցաշրջան համագործակցել: Նշենք, որ «Ալ Ֆուջայրան» Դիեգո Մարադոնայի գլխավորությամբ առաջնությունում անցկացրած 22 խաղերում չէր կրել ոչ մի պարտություն (11 հաղթանակ, 11՝ ոչ-ոքի), սակայն երկու միավորով հետ էր մնացել 1-ին խմբի ուղեգիր տվող 2-րդ հորիզոնականից: